Ունենալու ենք շատ կոնսենսուսային և մի քիչ անհետաքրքիր նիստեր. Թունյանը՝ Թադևոս Ավետիսյանի բացակայության մասին
«Արդեն միաձայն կողմ կլինենք, որովհետև Թադևոս Ավետիսյանը գնացել է մրցակցության պաշտպանության հանձնաժողով, և քանի որ միայն նա էր ընդդիմությունից մասնակցում մեր նիստերին, ունենալու ենք շատ կոնսենսուսային և մի քիչ անհետաքրքիր նիստեր»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողվում ասաց հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական բաբկեն Թունյանը։
Մինչ այդ նա քվեարկության դրեց նիստի օրակարգը, որն ընդունվեց միաձայն։
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը այդ պահին ճշտող հարց տվեց օրակարգի վերաբերյալ՝ ակնարկելով, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր չէ և տարբերվող կարծիքներ է հայտնելու։


