շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ում նկատմամբ պարտք ունենք, նրանց հարցերը կլուծենք. Փաշինյանը` Լոռիում իրեն մոտեցած քաղաքացուն

Ում նկատմամբ պարտք ունենք, նրանց հարցերը կլուծենք. Փաշինյանը` Լոռիում իրեն մոտեցած քաղաքացուն

Այս տարի պետությունը 3 միլիարդ է տրամադրում աղետի գոտուն, ինչից հետո այլևս որևէ քաղաքացու նկատմամբ պարտավորություն չի ունենա: Այս մասին այսօր Լոռիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դիմելով փլված տան համար իրենից գումար խնդրած քաղաքացուն:

«453 քաղաքացուց կեսին ԲԳՎ տվեցինք, կեսին էլ 3 միլիարդ հատկացնում ենք բնակարան կառուցելու համար: Այս պահին այլ քաղաքացիներ չկան, ում պետությունը բան պարտք կլինի: Մենք չենք ասում, որ թեման 100 տոկոսով փակվեց: Հետո եթե քաղաքացիներն ասեն, որ խնդիրներ կան, նորից նրանց թղթերը կնայենք»,- նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելեց, որ մարդ կա, ով փողը ստացել է, տուն է առել, հետո ինչ-ինչ պատճառներով վաճառել է այն ու հիմա էլի տուն չունի.
 
«Այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություններ չունի: Ում նկատմամբ ունենք, նրանց հարցերը կլուծենք: Եթե պարտք չենք, ինչի տանք: Եթե պարտք ենք, կտանք»:

  • Կիսվել: