շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ում է ձեռնտու իրավիճակի սրումը. «Հայաստանի Հանրապետություն»

Ում է ձեռնտու իրավիճակի սրումը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից հերթականը՝ Հնդկաստանն արտահայտեց իր դիրքորոշումն Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սահմանների խախտման վերաբերյալ: Ադրբեջանի նման վարքագիծն այսպես թե այնպես ստանալու է միջազգային արձագանք, ինչը լիովին օրինաչափ է: Այսօր խոսքը Հայաստանի ինքնիշխան սահմանների խախտման մասին է:

Միջազգայնորեն հաստատված սահմանների անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ զգայուն են աշխարհի բոլոր պետությունները: Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է երկու պետությունների բանակցությունների միջոցով լուծել հիմնահարցը, ապա առաջին հերթին նախ պետք է ներկայանա բանակցություններին, այնուհետեւ իր զինված խմբավորումները դուրս բերի ՀՀ տարածքից: Եթե իրադարձությունների զարգացման նման ընկալում չլինի ադրբեջանական կողմից, ապա ՀՀ ՊՆ-ն արդեն հայտարարել է, որ լիազորված կլինի համապատասխան, նաեւ ուժային միջոցներով վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: