Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց՝ Էրդողանն անհանգստության նշաններ է ցույց տալիս. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին՝ նշելով, որՈւկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց, Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս:
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Ուշագրավ է, որ Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց, Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս՝ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնում է միայն խորհուրդներով։
Ակնհայտ է, որ նաև որպես ՆԱՏՕ-ի օպերատոր Մոսկվայի կենսական շահերի գոտիներ՝ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, քիթը խոթած էրդողանական վարչախումբը հասկանում է, որ Ուկրաինայում հաջողությունից հետո Ռուսաստանի համար փակվելու է ամենավտանգավոր ճակատներից մեկը, ինչը թույլ է տալու վերջինիս էլ ավելի մեծ ռեսուրսներով և եռանդով զբաղվելու իր հարավի «ապաթուրքականացման» գործով։
#հարափոփոխ_տարածաշրջանը»։