շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վոլոդիմիր Զելենսկուն

Ուկրաինայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վոլոդիմիր Զելենսկուն

Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունից:

«Նախագահ Զելենսկին շնորհավորեց Վ. Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրանացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի նախագահին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվեց առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և մասնավորապես՝ Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:

Նախագահ Զելենսկին խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: