հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի հետ բանակցությունների. Մեդինսկի

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի հետ բանակցությունների. Մեդինսկի

Կիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նշենք, որ ուկրաինական կողմը այս տեղեկատվության  մասին որևէ հայտարարություն չի արել առայժմ։

Պատվիրակության ղեկավարը նաև  նշել է, որ ռուս ներկայացուցիչները պատրաստ են բանակցությունների ցանկացած ժամանակ, հայտնում է Ռիա Նովոստին։

Այսօր ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։ Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։

 

  • Կիսվել: