Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսվում է փորձի փոխանակում, այցեր փակ հաստատություններ և այլն: