ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին. Կուլեբան՝ Միրզոյանին (տեսանյութ)

Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին. Կուլեբան՝ Միրզոյանին (տեսանյութ)

Իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը և ես հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինայի և Հայաստանի միջև երկխոսության առաջմղումը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան:

՛՛Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հարգման վրա, ինչպես նաեւ հանուն տարածաշրջանային առեւտրային եւ մշակութային նախագծերի զարգացման օգտին՝ Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: