Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցում. Զելենսկին շնորհակալություն է հայտնել Խաչատուրյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար։
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդի հասցեին արտահայտած բարեմաղթանքների համար։ Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցում, ինչպես նաև մեր երկրին տրամադրվող հումանիտար օգնությունը»:


