հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ուղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ հետո մեր գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան

Ուղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ հետո մեր գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան

Այսօր և ամեն օր մեր շարժման անդամներին զանգահարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով, օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի՝ կմտածեմ, այդ մարդու գլխին ինչ-որ բան սարքեն։ Այս մասին, այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Տիկին Ղումաշյանը խոսացել է 104–ամյա պատերազմի վեծեռանի կնոջ հետ, որին հարցաքննել են։ Այդ անձի  ծնունդները, առիթները հինգ տարի է՝ նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է։ 104–ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի ընտրության հետ, չգիտենք, քաղաքացիություն ունի, թե չունի։ Դա տիկին Ղումաշյանի սրտի պորթկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն։

Բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց, մարդկանց պատիվը, բարի համբավը այնպիսի մարդու, ինչպիսին է տիկին Ղումաշյանը, որ այդքան լավ բաներ է արել»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: