շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Կազմակերպությունը երկու երկրների կողմից իրականացված քայլը պատմական է որակել:

Նշվում է, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության հասնելու գործում։

Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ կազմակերպությունն էապես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչվող կառույցները փակելու վերաբերյալ համատեղ կոչի ստորագրմանը։

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

 

  • Կիսվել: