հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՏԸՀ-ն անփոփոխ է թողել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

ՏԸՀ-ն անփոփոխ է թողել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները՝ Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը:

Նշենք, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից և դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:

Լրագրողների հետ զրույցում Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանն ասաց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց:

Բողոքարկող կողմի՝ ԿԸՀ ներկայացրած դիմումը, ըստ նրա, կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:

 

  • Կիսվել: