Թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը. Կապանի քաղաքապետը՝ վաշինգտոնյան փաստաթղթերի մասին
Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ինձ հետ ոչ մի քննարկում, տեղեկատվության փոխանցում չի եղել ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Կոնկրետ ես այդ ամենի մասին իմացել եմ մամուլից։ «Թրամփի երթուղու» վերաբերյալ կդժվարանամ որեւէ բան ասել, տեղյակ եմ այնքանով, որքան որ հրապարակվել է։ Կարեւորը դետալներն են, որոնց վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։ Պետք է սպասենք, գործնականում տեսնենք: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, դրականն այն է, որ թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը։ Մնացածը կապրենք, կտեսնենք»:
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ ոչ ինտենսիվ կրակոցները եղել են մոտ երկու ամիս առաջ՝ Ներքին Հանդում։


