ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թույլ չենք տա այս իշխանություններին որոշել, թե մենք որտեղ կամ ինչպես ապրենք. Աղավնոյի գյուղապետ

Թույլ չենք տա այս իշխանություններին որոշել, թե մենք որտեղ կամ ինչպես ապրենք. Աղավնոյի գյուղապետ

Մենք անձամբ լուրջ չենք ընդունում այս ամեն ինչը, ոչ էլ երբևէ թույլ ենք տալու այս իշխանություններին որոշելու, թե մենք որտեղ կամ ինչպես ապրենք: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

՛՛Նիկոլ Փաշինյանի զիջողական դիրքը, որ անընդհատ զիջում է հողեր, ոչ ոք իրեն թույլ չի տալիս, որ մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի։ Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է Հայաստանին, Սփյուռքին, արցախցուն, չի՛ կարող իր սեփականությունը լինել՛՛,-ասաց նա ու հավելեց, որ Արցախն ու Հայաստանը կան ու հավերժ կլինեն:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը, Աղավնոն և այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ տարածքից, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով անցնելու են Ադրբեջանին, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Աղավնոյի համար կշարունակեն բանակցությունները:

 

 

  • Կիսվել: