երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայում երեկվանից մեծ սկանդալ է, լարվածությունը շարունակվելու է

Թուրքիայում երեկվանից մեծ սկանդալ է, լարվածությունը շարունակվելու է

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Թուրքիայում երեկվանից մեծ սկանդալ է։

Երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պետք է տեղի ունենար թուրքական ֆուտբոլի գավաթի եզրափակիչը։ Սակայն հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ եզրափակչի մասնակից թուրքական երկու ակումբները՝ «Գալաթասարայ»-ը և «Ֆեներբահչե»-ն հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ և վերադարձան Թուրքիա։

Հանդիպման չեղարկումը լարվածություն է մտցրել առանց այդ էլ լարված սաուդա-թուրքական հարաբերություններում։ Թուրքական կողմը պատճառաբանել է իր վարքը նրանով, որ սաուդական կողմը թույլ չի տվել, որպեսզի թիմերը խաղադաշտ դուրս գան Թուրքիայի հիմնադիր-նախագահ Աթաթյուրքի պատկերով շապիկներով, իսկ թուրք երկրպագուները՝ Աթաթյուրքի պաստառներով և նրան վերագրվող կարգախոսներով։ Թուրքական ակումբներն ու խաղացողները իրենց խորհրդանիշների դեմ սաուդական քայլը համարել են անթույլատրելի անարգանք, ինչի շնորհիվ Թուրքիայում երեկվանից վերածվել են իսկական հերոսների։

Լարվածությունը շարունակվելու է»։

  • Կիսվել: