երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, իսկ Վերին Լարսի անցակետում շուրջ 40 ՀՀ քաղաքացի կա. Արտակ Ավետիսյան

Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, իսկ Վերին Լարսի անցակետում շուրջ 40 ՀՀ քաղաքացի կա. Արտակ Ավետիսյան

Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը։

Նաղդալյանը նշեց, որ այս պահի դրությամբ 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների ժամանման առումով կա արգելք, զարգացումները ցույց կտան՝ ինչ փոփոխություններ կլինեն, այդ ցուցակը ենթակա է փոփոխման:

Ավետիսյանի խոսքով՝ Վերին Լարսի անցակետում ներկա դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի կա, որոնց հետ կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, փորձ է արվում նրանց օգնություն ցույց տալ ու ուղղորդել:

Նաղդալյանը տեղեկացրեց նաև՝ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։

Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Հայաստանը, ցամաքային ճանապարհով մեկնելուց բացի, իր քաղաքացիների համար սահմանափակում չի մտցրել:

  • Կիսվել: