ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են (տեսանյութ)

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են (տեսանյութ)

Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը ձայնագրություն է տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում, որում Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են, գրում է yerkir.am-ը:

Մասնավորապես՝ տղամարդը, որը, ըստ ամենայնի, խոսում է Սիրիայի գյուղաբնակի բարբառով, ասում է.

«Մենք թուրքերի հետ պետք է ժամանեինք Հայաստանի սահմանին մոտ գտնվող թուրքական բազա: Բայց մեզ հետ թուրքեր չկան, միայն Ադրբեջանի բանակ է, իսկ նրանք բոլորը շիա են: Շիաների հետ պայքարի դուրս գալն անընդունելի է թե՛ մեզ համար, թե՛ մեր կրոնի համար: Մենք չենք կանգնի շիաների կողքին, քանի որ նրանք մեր թշնամիներն են ավելի շատ, քան հրեաներն ու քրիստոնյաները»:

Հավելենք նաեւ, որ այս տեղեկությունների ֆոնին Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին` չայցելել ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ հայ-ադրբեջանական սահման, խուսափել Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով մինչեւ Վրաստանի սահման ճանապարհորդելուց:

 

  • Կիսվել: