կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայի հետ ունենք դինամիկ դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ դրական երկխոսություն։ Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ` դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ։ Մենք Թուրքիայի հետ ունենք առանց նախապայմանների երկխոսություն, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ»,–ասաց Միրզոյանը։
 
Անդրադառնալով Թուրքիայի հետ պայմանավորվածություններին` նախարարը նշեց, որ սահմանը բացելուց բացի կան նաև փոքրամասշտաբ նախագծեր։
 
«Ես ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում կունենանք առաջընթաց»,–ասաց նա։
 
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։

  • Կիսվել: