ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի հետ Ուկրաինան կնքելու է 12 նոր պայմանագիր

Թուրքիայի հետ Ուկրաինան կնքելու է 12 նոր պայմանագիր

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմգալը կառավարության նիստում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից բացի պլանավորել են ստորագրել ևս 12 նոր պայմանագիր։ Դրանք ներառելու են տարբեր ոլորտներ։

Ուկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել  Թուրքիայի հետ համագործակցության պայմանագրերի նախագծեր իրավապահ մարմինների, բարձր տեխնոլոգիաների և օդատիեզերական ադրյունաբերության ոլորտներում, գրում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Կիև՝ մասնակցելու Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմակավարական խորհրդի 10-րդ նիստը։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։

  • Կիսվել: