շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. հույս ունեմ՝ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. հույս ունեմ՝ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական  կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ  ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող  անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ:

 

«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ու կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: