շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի հետ հաշտեցման համար պետք է մի քանի հարցի լուծում` ճանաչում, մշակութային ժառանգության վերականգնում, հատուցում, ելք դեպի ծով․ Հովհաննիսյան

Թուրքիայի հետ հաշտեցման համար պետք է մի քանի հարցի լուծում` ճանաչում, մշակութային ժառանգության վերականգնում, հատուցում, ելք դեպի ծով․ Հովհաննիսյան

Թուրքիայի հետ հարաբերություններում կա՛մ պետք է սիմետրիա ունենանք մեր մոտեցումների հարցում, կա՛մ էլ գնանք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
 
Նրա խոսքով` Թուրքիայի հետ հաշտեցման համար պետք է մի քանի հարցի լուծման հասնել` ճանաչում, մշակութային ժառանգության վերականգնում, հատուցում սեփականության համար, ելք դեպի ծով։
 

«Թուրքիայի հետ հարաբերություններում կա՛մ պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների գնանք և նոտաներ փոխանակենք, մայրաքաղաքներում բացենք դեսպանություններ և այդ հարաբերություններն օգտագործենք բաժանարար հարցերը լուծելու համար, կա՛մ եթե նախապայմաններ են դնում, բոլոր հարցերը պետք է միանգամից սեղանի վրա դնենք»,–նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի կարծիքով` առաջին հերթին կարևոր է երկու երկրների շփումն առանց նախապայմանների։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` փետրվարի 24-ին կայանալիք հանդիպմանը` Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում ներկայիս իշխանությունն ունակ է հավասարը հավասարի պես երկխոսելու։ Նրա խոսքով` եթե հայ–թուրքական հարաբերությունները կապում են Արցախի հետ, սահմանի հետ, ապա դա արդեն իսկ նախապայման է։

 
 

  • Կիսվել: