երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը կարևոր է Հայաստանի համար. Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը կարևոր է Հայաստանի համար. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք չենք կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց Թուրքիան և Ադրբեջանը ուզում են կապել, և, ըստ էության, այդ հարցն անընդհատ առաջ են բերում։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

՛՛Մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կարևոր հարց է Հայաստանի համար։ Տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Իհարկե, կան նաև բարդություններ, և այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների որակը՛՛,-ասաց վարչապետը:

 

 

 

  • Կիսվել: