հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը դեռ հայտնի չէ. Արման Եղոյան

Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը դեռ հայտնի չէ. Արման Եղոյան

Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը դեռ հայտնի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

«Դեռ որոշված չէ թե ով է լինելու մեր բանագնացը, ինչ վերաբերում է, թե ովքեր են թեկնածուները, ապա եթե անգամ թեկնածուներ լինեն՝ ես այդ անունները չեմ հրապարակելու»:

Նա ընդգծեց, որ այդ բանագնացը պետք է նախևառաջ լինի փորձառու: «Կարծում եմ, այդ չափորոշիչը բավարար է»:  

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ գործընթացում իրավիճակ լինի, որ Հայաստանը հրաժարվի Արցախի ինքնորոշման իրավունքից, ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Եղոյանը պատասխանեց, որ Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ չեն քաշվել: «Ինչպես տեսաք, իրենք նախապայմաններ չեն ներկայացրել ու արդեն բանագնաց են նշանակել: Իսկ նախապայմաններ հետո կլինեն, թե ոչ՝ ինչ իմաստ ունի «ձուկը ջրում» այդ մասին խոսել»:

  • Կիսվել: