չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: 

«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ 

Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։

  • Կիսվել: