կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համակարծիք են՝ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համակարծիք են՝ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։

Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար։

ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։

  • Կիսվել: