երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիան ու ՀՀ-ն չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու

Թուրքիան ու ՀՀ-ն չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու

Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում ասել է այդ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Դա տեղի կունենա մոտ ապագայում։ Երկրները նաև չարտերային ավիահաղորդակցություն կբացեն՛՛,-հավելել է նա։

Նշենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջեւ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: