հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի

Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։  Այս մասին հայտնում է«Զարթոնք» թերթը՝ հղում անելով թուրքական Tele1 հեռուստանըկերությունը։

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Գարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Զանգվածային ձերբակալություններին առաջինը արձագանքել է Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամետ կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

  • Կիսվել: