«Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները, եթե ՀՀ-ն կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումը». Էրդողան
՛՛Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն՝ ուղղված խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը՛՛: Այս մասին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահն ասել է, թե իր երկիրը ՛՛պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման վերաբերյալ իր խոստումները՛՛:
Էրդողանը նաև կոչ է արել Իրանին ՛՛մասնակցել այդ պատմական նախագծին՛՛ (՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացմանը - խմբ.), որը ճանապարհ կբացի տարածաշրջանում ՛՛խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար՛՛ միասին շարժվել":