չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Թուրքիան նպատակ ունի գրավել Հայաստանի հարավային շրջանները. իրանահայ վերլուծաբան

Թուրքիան նպատակ ունի գրավել Հայաստանի հարավային շրջանները. իրանահայ վերլուծաբան

Իրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին,   Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում  աշխարհաքաղաքական  որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է», գրում է parstoday.com-ը:

Այս կապակցությամբ, իրանահայ վերլուծաբան  Գ. Աբրահամյանը նշել է. «Ըստ շրջանառվող լուրերի, Թուրքիան և Աղրբեջանը նպատակ ունեն գրավել Հայաստանի հարավային շրջանները և փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկա վիճակը ու  նոր սահմաններ գծել Կովկասում»:

Նա հավելել է, որ այդպիսով Թուրքիան նպատակ ունի Նախիջևանի և Հայաստանի  հարավային միջանցքի միջոցով նոր սահման ստեղծել Ադրբեջանի հետ, խզելով Իրան-ԵԱՏՄ կապը:

Վերլուծաբանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության  միջոցով որոշ ուժեր ավելի հեռահար նպատակներ են հետապնդում, հավելում է. «Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու է Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարն արել վերոնշյալ հայտարարությունը»:

Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Հայաստանի հետ ունի 224կմ, Իրանի հետ՝ 163կմ և Թուրքիայի հետ 12 կմ սահման:

Հավելենք, որ հոկտեմբերի 25-ին, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեքենայացված  բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանային և խոդաաֆարին և Ասլանդուզ շրջաններում: 

  • Կիսվել: