չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թուրքիան ավելի շատ է շահագրգռված է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հարցում, քան Ադրբեջանը. Միրզոյան

Թուրքիան ավելի շատ է շահագրգռված է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հարցում, քան Ադրբեջանը. Միրզոյան

Հայտարարություններ են հնչում, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Թուրքիան ավելի շատ է շահագրգռված է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հարցում, քան Ադրբեջանը։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ չորս հանդիպումների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները առարկայական բանակցություններ են վարել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման շուրջ, որոնք փակվել են Թուրքիայի կողմից։

Հիշեցնելով  Անթալիայում եւ Պրահայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները՝ Միրզոյանն ասել է. «Գործընթացը դրական եմ համարում։ Հենանիշը դիվանագիտական ​հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն է։

Միաժամանակ մեր թուրք զրուցակիցներն այս գործընթացը պետք է ավելի քիչ կապեն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ։

Ընդհակառակը, նրանք պետք է գիտակցեն, որ հայ-թուրքական երկխոսության հաջողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա»:

 

  • Կիսվել: