կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին․ թուրք նախարարը նշել է, որ Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը

Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին․ թուրք նախարարը նշել է, որ Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը

Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին։ Այս մասին նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները,

«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», - ասել է թուրք նախարարը։

Թուրք նախարարը խոսելով «3+2» ձևաչափի մասին, նշել է․ «Այդ արթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար:Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- կարծիք է հայտնել Գյուլերը:


  • Կիսվել: