Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել. Թուրքիայի հատուկ բանագնաց
Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:
Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել. «Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք այդ թեմայով Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մասին։ Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։


