շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքերը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ․ Փաշինյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի հարցին

Թուրքերը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ․ Փաշինյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի հարցին

Թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե ոչ: Խորհրդարանում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ուղիղ հարց տվեց Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ հասկանում այդ բանավեճը: Այդ մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին: Այդ պատմությունը, վերջին պատերազմը, իրադարձությունները… Դա քննարկման առարիա էլ չէ, որ այո, թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրենք էլ մեզ են թշնամի համարում: Հարցն այլ տեղ է՝ այս թշնամությունն ի՞նչ ենք անելու: Ինչքան մենք ենք համարում, այնքան իրենք են մեզ համարում: Ինչ պետք է անենք այս իրավիճակում: Այն, մենք որ իրար թշնամի ենք համարում ու փոխադարձ թշնամի ենք… հարցն այլ տեղ է՝ մենք ինչ ենք անելու այդ թշնամանքի հետ, ինչքան ենք էսկալացնելու այն»:

«Եկեք այս կոնտեքստում պատասխանենք հարցին՝ սա ին՞չ է նշանակում, որ իրենք ու մենք խնդիր ենք դնում ոչնչացնել միմյնա՞նց: Ես կարծում եմ, որ մենք այսիսի խնդիր չպետք է ձևակերպենք: Բայց իրենք էլ պետք է չձևակերպեն: Այստեղ միակողմանի չենք կարող որոշել, որ թշնամի չեն, բայց իրենք էլ չեն կարող միակողմանի որոշել, որ մենք թշնամի չենք: Նույնիսկ փոխադարձ չենք կարող դա անել, քանի որ պատմականորեն թշնամի ենք: Հարցն այն է, թե ինչպես ենք կառավարում այդ թշնամությունը, դնում ենք այն շրջանակի մեջ, թե՝ ոչ՝ թողնում ենք, որ դառնա անկառավարելի»:

Փաշինյանի խոսքերով, այսօր պետություններ կան, որ թշնամի են, սակայն տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառությոն ունեն:

Փաշինյանը նշեց, որ պետք է կառավարել թշնամությունը:

  • Կիսվել: