ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են, բայց հարցն այն է, թե ի՛նչ ենք անելու այդ թշնամանքի հետ. վարչապետ

Թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են, բայց հարցն այն է, թե ի՛նչ ենք անելու այդ թշնամանքի հետ. վարչապետ

Թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դա քննարկման առարկա էլ չէ, որ, այո՛, թուրքերը, այո՛, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրանք էլ մեզ են համարում թշնամի: Հարցը ուրիշ տեղ է՝ լավ, էս թշնամության հետ ի՞նչ ենք անելու: Ես մարզերում ասում եմ՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, էդքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրանք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էդքան ավելի շատ ենք մենք  համարում թշնամի: Հարցն էն է, թե մենք ի՛նչ պետք է անենք այս իրավիճակում: Մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, մենք ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու:

Հիմա էս կոնտեքստում եկեք պատասխանենք հարցին, թե սա ի՞նչ է նշանակում: Իրանք և մենք խնդիր ենք դնում, որ իրանք մե՞զ ոչնչացնեն, մենք՝ իրա՞նց: Սա՞ է խնդիրը: Կարծում եմ՝ ո՛չ, չպետք է նման խնդիր ձևակերպենք: Բայց իրենք էլ չպետք է նման խնդիր ձևակերպեն: Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ իրենք թշնամի չեն, կամ իրենք էլ չեն կարող միակողմանի որոշել, որ մենք թշնամի չենք:

Հարցն էն է, թե մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում այդ թշնամությունը, կառավարում ենք, որոշակի շրջանակի մե՞ջ ենք դնում թշնամությունը, թե՞ թողնում ենք այն դառնա անկառավարելի: Սրանից շատ կոնկրետ հարցեր են բխում, այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է: Էս հարցին մե՛նք պետք է պատասխանենք: Էսօր պետություններ կան, որ թշնամի են, իրար նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, բայց իրար հետ տասնյակ միլիարդների առևտրաշրջանառություն ունեն, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակով այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: