ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական ծագումով ունեցող ապրանքների ներմուծման մասին նոր որոշում կկայացվի. «Ժողովուրդ»

Թուրքական ծագումով ունեցող ապրանքների ներմուծման մասին նոր որոշում կկայացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումն արգելող որոշման ժամկետը կերկարեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին նոր որոշման նախագիծ է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար:

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով: Այսօր լրանում է արգելքի ժամեկտը, իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները:

Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: