չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքական TRT-ն Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. Հայատանի ԱԳՆ

Թուրքական TRT-ն Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. Հայատանի ԱԳՆ

Պաշտոնական Երևանը թուրքական լրատվամիջոցներից հայտադիմում չի ստացել՝ մարտի 1-ին Հայաստան գալու և նկարահանումներ իրականացնելու հարցով։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ Wargonzo տելեգրամյան ալիքը գրել էր, որ թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել և պատրաստվում են ժամանել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը լուսաբանելու նպատակով։ Տելեգրամյան ալիքը նշել էր, որ խոսքը թուրքական  TRT պետական հեռուստաալիքի մասին է, որի լրագրողներն այժմ նաև աշխատում են հարևան Վրաստանում:

Աննա Նաղդալյանը նշեց, որ TRT լրատվամիջոցից հավատարմագրման հայտ չեն ստացել։ Նշենք, որ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում տեսանկարահանում իրականացնում են ԱԳՆ-ի թույլտվությունը ստանալուց հետո միայն։ 

  • Կիսվել: