կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքական կողմը նկատում է, որ Բաքուն դրական է վերաբերվում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին. Չելիք

Թուրքական կողմը նկատում է, որ Բաքուն դրական է վերաբերվում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին. Չելիք

Թուրքական կողմը նկատում է, որ Բաքուն դրական վերաբերմունք ունի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախագահ Էրդողանին շատ է հուզում, թե ադրբեջանցի եղբայրներն ինչ վերաբերմունք ունեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ ։ Պարոն Ալիևը դրական է վերաբերվում գործընթացին»,-ասել է Չելիքը։

Նա նաև ասել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու համար: Չելիքը հիշեցրել է, որ Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ:

Ըստ կուսակցության ամուլի քարտուղարի՝  կարգավորման ճանապարհին առաջին քայլը կարող են լինել Թուրքիա-Հայաստան չարտերային չվերթերը:

Չելիքը հավելել է, որ Թուրքիայում հույս ունեն, որ Հայաստանը «կհրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից»։

 

  • Կիսվել: