ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Կիևը պատրաստ է խորը ռազմական ինտեգրման Անկարայի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի հետ կնքվել է փաստաթղթերի մի փաթեթ, որը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ համատեղ մասնակցել հեռանկարային զենքերի և ռազմական տեխնիկայի մշակումներին և արտադրությանը: Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի իր սևծովյան հարևանի հետ համագործակցել շարժիչների արտադրման, ՀՕՊ համակարգերի զարգացման, նավաշինության և անօդաչուների արտադրության ոլորտում, գրում է Независимая газета թերթի հոդվածագիր Վլադիմիր Մուխինը:

Նրա կարծիքով՝ հարվածային անօդաչուների վերաբերյալ նախագծերի համատեղ զարգացումն առավել հեռանկարային ուղղություն է նման ռազմատեխնիկական համագործակցությունում. թուրքական Bayraktar TB2 անօդաչուները Ադրբեջանի կողմից կիրառվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում: Ուկրաինացի քաղաքագետների գնահատականով, դրանք կարող են օգտագործվել Դոնբասում և Ղրիմում՝ «երկրի տարածքային աբողջականությունը վերականգնելու գործողություններում»:

«2019-ին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից արդեն ձեռք է բերել հարվածային Bayraktar TB2 անօդաչուներ: Անցակցվել են դրանց փորձարկումները, որոնք հաջող են անցել: Սակայն Դոնդաբում դրանք չեն կիրառվել: Իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբին «Укрспецэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Նոզդրյան արդեն հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է գնել Թուրքիայից ևս 48 հարվածային օպերատիվ-տակտիկական Bayraktar TB2 անօդաչուներ և սկսել դրանց համատեղ արտադրությունը, այդ նպատակների համար արդեն հարմար վայր է որոնվում»,-նշում է հեղինակը:

  • Կիսվել: