հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով․ Լավրով

Թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով․ Լավրով

Որևէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է TASS-ը։

Նա հայտնել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով: Լավրովի խոսքով, չկա նախանշան այն բանի, որ որևէ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

«Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում»,- ընդգծել է Լավրովը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: