ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը ՀՀ-ի և Արցախի սահմանների մերձակայքում՝ որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն․ ԱԳՆ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը ՀՀ-ի և Արցախի սահմանների մերձակայքում՝ որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ խնդրանքով անդրադարձել է Լաչինի միջանցքի մերձակայքում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին` այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:




  • Կիսվել: