կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։

ԿԳՄՍՆ-ից InfoPort.am-ին հայտնում են, որ Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։

Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն ունենալու են նաև «soft training»-ներ, խաղեր, այցելություններ ՏՏ և դիզայնի ընկերություններ։

«Ամառային դպրոց» ծրագրի դասընթացների հղումներն են՝ «Coding for Kids (8-11)», «Web for Teens (12-16)», «Graphic design for Teens (12-16)»:

Մանրամասների համար զանգահարել (+374 93) 55 68 10, (+37499) 55 68 10, (+374 41) 55 68 16, (+374 10) 55 68 10 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: