շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծովագյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով. «Ժողովուրդ»

Ծովագյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծովագյուղ համայնքի վարչական ներկայացուցիչ նշանակվել է Սեդա Մինասյանը, որը նախկինում աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում: Տեղեկացնենք, որ մինչ այս Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը պարալիզացված էր. Ծովագյուղը վարչական ներկայացուցիչ չուներ:

Նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանը չէր ցանկանում նշանակվել որպես վարչական ներկայացուցիչ, նա եւ իր համագյուղացիները պահանջում էին Ծովագյուղին չխոշորացնել: Նշենք, որ անորոշ կարգավիճակում էր ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Սեմյոնովկայի վարչական ներկայացուցիչ նշանակվել է նախկին գյուղապետ Դավիթ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ էին համայնքների միացմանը, խոշորացմանը: Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում էին միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին, բայց, արի ու տես, կառավարությունն այս հարցում հաղթեց ծովագյուղցիներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

  • Կիսվել: