շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծառուկյանի վերաբերյալ որոշում կայացրել ենք, կհրապարակենք վաղը. Լիլիթ Մակունց

Ծառուկյանի վերաբերյալ որոշում կայացրել ենք, կհրապարակենք վաղը. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում  է կայացրել, որը կհրապարակվի վաղը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա, մասնավորապես, նշեց. «Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե, նաեւ անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում։ Մենք մեր որոշումը կներկայացնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ եւ գաղտնի քվեարկությամբ»։

Անդրադառնալով հարցին, թե որոշումը միաձա՞յն է կայացվել, թե ոչ՝ Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել»։

Ինչ վերաբերույմ է ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե գործընթացը քաղաքական է, Մակունցը նշեց. «Ես արդեն առիթ ունեցել եմ նշել, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել է Դատախազությունը, բացառապես իրավական հիմքի հիման վրա է ներկայացվել եւ հարցն էլ պետք է դիտարկել այդ տիրույթում։ Որեւէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ եւ պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգներ»։

  • Կիսվել: