հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում․ Աբովյան

Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում․ Աբովյան

Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք հիմա պատերազմի մեջ ենք եւ այս վիճակում բոլոր հնարավոր ու անհնարին ջանքերն ու հնարավորությունները պետք է օգտագործենք, որ հասնենք հաղթանակի»․- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջնագծում են․ այնտեղ են Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վարդենիս են մեկնել նաև խմբակցության կանայք: 

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին նա նշեց․

«Միջազգային հանրությունն արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրթերով, ՌԴ ԱԳ նախարարի, ԱՄՆ-ի պետդեպի եւ Պենտագոնի տեղեկություններով, արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները։ Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում գնում են ներքին քննարկումներ ընդհուպ մինչեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դրա հետ մեկտեղ Կանադան է արդեն մասնակի պատժամիջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ չեղարկելով հարվածային ԱԹՍ-ների մասերի մատակարարումը»,- հայտարարեց Աբովյանը:

Նա հայտարարեց՝ Ալիեւն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են, ինչն ապացուցելու համար մենք պետք է ապացույցների բազա հավաքենք.

 

  • Կիսվել: