չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծանր պացիենտները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում․ մինչ այսօր ընդունվել է շուրջ 1470 պացիենտ

Ծանր պացիենտները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում․ մինչ այսօր ընդունվել է շուրջ 1470 պացիենտ

Այսօր ամենամեծ թվով ծանր ու առանձնապես ծանր պացիենտները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքը փոխանցելով կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանին։

Հովակիմյանը հայտնեց, որ ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է ու ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտներին:

«Կենտրոնն ունի ամենամեծ մահճակալային ֆոնդը՝ 500 մահճակալ։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում զբաղված է մահճակալների 95 տոկոսը, ընդհանուր բաժանմունքներում՝ մոտ 80 տոկոսը», ասաց նա:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ մինչ այսօր ընդունել են մոտ 1470 պացիենտ, որոնցից 450-ը եղել են ծանր ու ծայրահեղ ծանր:

Նա բոլորին խնդրեց պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները. «Վերջին օրերին ավելացել են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը: Պետք է պահպանել կանոնները, որպեսզի մեր առողջապահության համակարգը կոլափս չունենա»:

  • Կիսվել: