երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ. Ռուբինյան

Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ. Ռուբինյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այցելել են սահմանագոտի: Այցի մասին Ռուբեն Ռուբինյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ:

Մարտական դիրքերում հանդիպեցինք առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շնորհավորեցինք նրանց գալիք տոները, մաղթեցինք խաղաղ ու անվտանգ տարի, ինչը մաղթում եմ եմ նաև բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • Կիսվել: