ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները

Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ նշվել է Ծաղկազարդը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա Մայր Աթոռում կատարված արարողությունների մասին լուսանկարներ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում են Ավագ Շաբաթվա արարողությունները։

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքի, մարտի 28-ին Մայր Աթոռում կատարվել են Անդաստանի և մանուկների օրհնության, Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն, արարողությունները, ինչպես նաև կկատարվի Դռնբացեքի կարգը։

May be an image of 1 person and standing

 

Ավագ Շաբաթվա ընթացքում նաև կկատարվեն հետևյալ միջոցառումները.

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30)
-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1)
- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում,
- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
- Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,

 ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2)
- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

 ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3)
- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4)
- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

May be an image of 8 people, child, people standing and outdoors

May be an image of 6 people and people standing

May be an image of 8 people and people standing

  • Կիսվել: