հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում տեղակայված մեկուսարանը շրջապատի համար որևէ վտանգ չի ներկայացնում․ ԱՆ խոսնակ

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում տեղակայված մեկուսարանը շրջապատի համար որևէ վտանգ չի ներկայացնում․ ԱՆ խոսնակ

Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Այս մասին գրել է առողջապահության նախարության մամուլի խոսնան Ալինա Նիկողոսյանը։

«Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։

Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։

Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրոսի առաջին բերովի դեպքի գրանցումից հետո 31 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի շենքքում։ Առողջապահության նախարարի հավաստամամբ նրանց մոտ հիվանդության նախանշաններ չկան։ 

 

  • Կիսվել: