ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թրամփն իր ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին․ Մկրտչյան

Թրամփն իր ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին․ Մկրտչյան

Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ նախագահը «ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին ներկայացնի երկրի միասնության իրավիճակի մասին տեղեկատվություն»: Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում պատիվ է ունեցել ներկա գտնվելու նախագահ Թրամփի ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձին:
 
 
«Նախագահի ելույթը տևեց մոտ 1 ժամ 48 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության ամենաերկար այդպիսի ուղերձը:
 
Նախագահը խոսեց տնտեսության հաջողությունների, արտաքին քաղաքական ձեռքբերումների, ազգային անվտանգության, սահմանների պահպանման ու ապօրինի մուտքերի նվազման, ոլորտային առաջնահերթությունների, ընթացիկ նախաձեռնությունների և ապագայի քաղաքական ծրագրերի մասին:
 
 
Նա պետական պարգևներ հանձնեց օլիմպիական չեմպիոններին և զինվորականներին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
 
Ելույթի ընթացքում նախագահը անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին»,- ասվում է գրառման մեջ:

  • Կիսվել: