շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն տպավորությունն է, որ իրենց ցանկությունն էր, որ պարոն Սամվել Շահրամանյանը այստեղ չլիներ, բայց արդեն ուշացել են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այն տպավորությունն է, որ իրենց ցանկությունն էր, որ պարոն Սամվել Շահրամանյանը այստեղ չլիներ, բայց արդեն ուշացել են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արծվիկ Մինասյանին

Արծվիկ Մինասյանը թվաբանության դասերին լավ չի գնացել, նա դիտում է քննիչ հանձնաժողովի ժամկետը 6+6+6, բայց չի կարդացել, որ կանոնակարգ օրենքով առաջին 6 ամիսը տրվում է իրավունքի ուժով, հաջորդ  6 ամիսները՝ լիագումար նիստերի որոշումներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմանը, որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ավարտվել է նոյեմբերի 3-ին, որից հետո նրա գործունեությունն անօրինական է:

«Այն տպավորությունն է, որ իրենց ցանկությունն էր, որ այսօր պարոն Սամվել Շահրամանյանը այստեղ չլիներ: Բայց արդեն ուշացել են, մենք արդեն պարոն Շահրամանյանի հետ երեք ժամ աշխատել ենք»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հնարավոր համարեց, որ քննիչ հանձնաժողովի զեկույցից կարող է քրեական գործ ծնվել. «Պարոն Շահրամանյանն ինքն էլ դիմել է գլխավոր դատախազին շատ հարցերով իրականացնել քննություն, գտնել իրավական լուծումները, եւ դա շատ ճիշտ դիրքորոշում է»:

  • Կիսվել: